211652_close_icon

Երևանում սնկի պես աճող «մարդաբոյ» փոսերի պատճառով վարորդները բանաստեղծություն են նվիրել Տիգրան Ավինյանին․ «Աշխարհ անցիր, երևանյան փոսերի պես էլ փոս չկա, որպես փառքի անհաս ճամփա, երևանյան փոսն եմ գրկում»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1666 դիտում article-date 17:00 05-02-2026
Վերջին ամիսներին Երևանում քաղաքացիները ամենից շատ քննարկում են ոչ թե սոցիալական խնդիրները, այլ թե երբ են քաղաքային իշխանությունները Երևանը փրկելու «մարդաբոյ» ու վտանգավոր փողերից։ Փոսեր, որոնք շատ դեպքերում հիշեցնում են պատերազմի հետևանքով ռմբակոծված վայրերի, խրամատների ու այդ փոսերի պատճառով է, որ անընդհատ ավտոմեքենաների անվահեծանները կոտրվում են, շատ դեպքերում էլ տեղի է ունենում ճանապարհատրանսպորտային պատահար։

Այդ փոսերի՝ օր օրի ավելանալու պատճառով էլ շատ քաղաքացիներ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու վարչական շրջանների ղեկավարներին բանաստեղծություններ են ձոնում, որում մասնավորապես ասվում է. «Աշխարհ անցիր, երևանյան փոսերի պես էլ փոս չկա, որպես փառքի անհաս ճամփա, երևանյան փոսն եմ գրկում»։

Նման փոսեր են առաջացել նաև Երևանի Աճառյան փողոցում ու պարեկները իրենց հիմնական աշխատանքը թողած զբաղված են անվադողեր հայթայթելով, որոնց վրա անցկացնում են ոստիկանական ժապավեններ ու այդ անվադողերը տեղադրում են փոսերի մեջ, որպեսզի վարորդները զգան՝ իրենք մոտենում են հերթական վտանգավոր փոսին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր