211652_close_icon

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Նոր Նորքում․ կեղտաջրերը հասնում են բնակելի շենքերի նկուղներ, անգամ մանկապարտեզի տարածք, իսկ Նոր Նորքի թաղապետն ու «Վեոլիա ջուր»-ը դարձել են «կույր, խուլ ու համր»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2779 դիտում article-date 21:10 18-05-2025
Տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ջրվեժի Մայակ թաղամասի 9-րդ շենքի բակում տիրում է հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։

Այսօր՝ մայիսի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․

 «Այս վիճակը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի, սակայն մոտ 10 օր է դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը հոսում ու հասնում են մինչև շենքերի շքամուտքեր, նկուղներ, անգամ այս թաղամասում գործող միակ մանկապարտեզի ողջ տարածքով։ Պատկերացնո՞ւմ եք, 21-րդ դարում երեխաները մանկապարտեզ են հաճախում՝ հաղթահարելով կեղտաջրերը։ Էլ չենք ասում, որ ամբողջ էդ հոտը նաև երեխաներն են շնչում։ Բազմիցս դիմել են Նոր Նորքի թաղապետարան, «Վեոլիա ջուր», Երևանի քաղաքապետարան, սակայն ոչ մի դրական արդյունք։ Իսկ  քաղաքապետարանի ու թաղապետարանի պաշտոնյաները կուրծք ծեծելով հայտարարում են, թե իրենք ոչինչ չեն խնայում, որպեսզի մանկապարտեզներում ու դպրոցներում երեխաները նման խնդիրներ չունենան, բա էդ դեպքում էս խնդիրը ինչո՞ւ երկար ու ձիգ տարիներ չի լուծվում։ Պարտաճանաչ «Վեոլիա ջրին» վճարումները կատարում ենք, բայց փոխարենը ստանում ենք անորակ ու փնթի սպասարկում։ 

Հիմա կասեն, թե Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ու Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը լծակներ չունեն։ Էնպիսի պատասխան կտան, որ «եփած հավի ծիծաղը կգա»։ Եթե անգամ լծակ չունեք, բայց կարող եք չէ՞ «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որպեսզի հրատապ էս խոլերան վերացնի, թե չէ թողնես միայն ձեր ժողովների ժամանակ ամպագոռգոռ հայտարարություններ անեք, թե երևանցիների մատից փուշ եք հանում, բայց էս դեպքում ձեր քար անտարբերության պատճառով արժանանում եք ոչ միայն հայհոյանքների, այլ նաև անեծքների։ Բավական է․ մեր համբերության բաժակը լցվել է։ Կամ իրոք մտածեք երեխաների ու հազարավոր բնակիչների մասին, կամ առաջիկայում Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ չփորձեք գալ մեզ մոտ ու մեզանից ձայն խնդրել, հաստատ ձեր չկատարած աշխատանքների համար արժանանալու եք արհամարհանքի»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր