36528 դիտում
20:03 02-11-2024
Գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ՝ Դավիթաշենում․ կեղտաջրերը հասնում են դպրոցներ, մանկապարտեզներ, սննդի և առևտրի օբյեկտներ, անգամ՝ թաղապետարան, իսկ թաղապետն ու «Վեոլիա ջուր»-ը «ջան իմ գնդակ, իմ գնդակ» են խաղում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, շարունակվում է հակասինտարական ու խոլերիայի վտանգ առաջացնող իրավիճակի պահպանումը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4-րդ թաղամասի 3Ա շենքի տարածքում, ինչպես նաև դրան հարակից դպրոցներին, մանկապարտեզներին, սննդի և հագուստի խանութներին, մարզադաշտին, անգամ Դավիթաշենի թիվ 1 գլուխ համարվող վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տարածքում տիրում է գարշահոտություն ու պատճառը արդեն 8 օր շարունակ նշված տարածքով հոսող կեղտաջրերն են։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․
«8 օր է՝ նման վիճակ է։ 8 օր է՝ ամեն օր զանգահարում ենք «Վեոլիա ջուր», Դավիթաշենի թաղապետարան, բայց ոչ մի օգուտ։ Մեկը մյուսի վրա է գցում։ Թաղապետարանն ասում է՝ դա իմ ոլորտը չի, «Վեոլիա ջրի» իրավասության մեջ է, «Վեոլիա ջուր»-ն էլ ասում է՝ դիմեք թաղապետարան։ Հիմա չգիտենք՝ էս գարշահոտության գլխավոր հերոսը ով է, թաղապետարա՞նը, թե՞ «Վեոլիա ջուր»-ը։ Հիմնականում գիտենք, որ «Վեոլիա ջուր»-ն է, բայց թաղապետարանն էլ՝ թաղապետի գլխավորությամբ չպետք է ձեռքերը ծալած նստի, թե երբ է մեծն «Վեոլիա ջուր»-ը որոշելու խնդիրը լուծի։
Ասում են՝ մենք ժողովրդի մատից փուշ հանող ենք։ Սենց որ գնա՝ էդ փուշը գերան կդառնա, իսկ գերանն էլ շատ գեշ խասյաթ ունի, էն հայտնի սերիալի նման Կառլեն Կառլենիչը որ ասում էր Ադիկին՝ թե ինչ կանի գերանը։ Բավական է, արդեն մեր համբերության բաժակը լցվել է։ Եթե թաղապետարանը չի կարողանում ազդի «Վեոլիա ջրի» վրա, ուրեմն էլ ինչ սպասես, թե թաղապետարանը «պազիցիայի» մեջ մտնում է մենակ ընտրությունից ընտրություն գալ ու սարեր խոստանալ ու հատուկ «Վեոլիա ջրին» ու թաղապետարանին ուզում ենք հիշեցնել, որ կանոնավոր վճարումները կատարում ենք ու իրենք էլ պարտավոր են կանգնել բնակչի, ինչու չէ նաև սպառողի կողքին։ Դուք պատկերացնում եք, որ էս գարշահոտության մեջ 8 օրից ավելի է` երեխաները գնում են դպրոցներ, գնում են մանկապարտեզներ, գնումներ են կատարում սննդի կետերից։ Հետո էլ ասում եք, թե վիրուսների ու տարատեսակ վարակիչ հիվանդությունների դեմ եք պայքարում։ Ձեր պայքարին կարելի է 0 գնահատական տալ, իսկ հետո ընտրությունների քարոզարշավի ժամանակ չփորձեք գալ ու կոկորդիլոսի արցունքներ թափեք, թե ընտրեք մեզ, ասեք կանենք»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+