Երևանում գողացել են Վրաստանից ժամանած՝ ֆուտբոլի երկրպագուի «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի համարանիշը ու տելեգրամյան ալիքով գումար են շորթել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 21-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու ավտոմեքենայի պետհամարանիշը գողացել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Վրաստանի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Բաչանա Ծուլուգելաշվիլին հայտնել է, որ մարտի 18-ի ժամը 14։00-ից մինչև մարտի 20-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Ադամյան 22 հասցեի մոտ կայանված իրեն պատկանող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի հետևի «BA 027 TS» Վրացական համարանիշը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով տուժածը նաև հայտնել է, որ ավտոմեքենայի դիմապակու վրա թողնել են տելեգրամյան «AvtoNomer7» գրառմամբ թերթիկ, ինչից հետո ինքը կապ է հաստատել նշված օգտատիրոջ հետ, ով պետհամարանիշը վերադարձնելու դիմաց պահանջել է գումար:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։