211652_close_icon

Ավտոմեքենայի հերթական թալանման դեպքը՝ Երևանում․ Լեո փողոցի շենքերից մեկի բակից գողացել են «Lexus»-ի կողային հայելիների ապակիները՝ դիմապակուն թողնելով տելեգրամյան ալիքի հղում

views-count1531 դիտում article-date 10:54 26-10-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 15-ին հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Լեո փողոցի 12 հասցեի մոտ կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 48-ամյա Էվելինա Ա․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 14-ի ժամը 17։00-ից մինչև հոկտեմբերի 15-ի ժամը 08։50-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Լեո փողոցի 12 հասցեի մոտ կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակուն թողնելով տելեգրամյան ալիքի հղում։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է 35-ամյա Նարեկ Հ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր