11542 դիտում
09:20 26-01-2025
Երևանում գողացել են «Range Rover», «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիները և թողել «Տելեգրամյան» հղումներ՝ պահանջելով գումար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Գ․-ն և հայտնել, որ հունվարի 20-ին ժամը 04։00-ից մինչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում Տպագրիչների 5 հասցեի բակից գողացել են իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները և դիմապակուն թողել «Տելեգրամյան» հղում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ տեսուչ Աղաբեկյանի գլխավորությամբ։
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 20-ին ժամը 04։00-ից մինչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում Տպագրիչների 17 հասցեի բակից գողացել են Երևանի բնակիչ 39-ամյա Գրիգոր Մ․-ի կողմից շահագործվող «Range Rover» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Արագած Ա․-ի կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիները և դիմապակիներին թողել «Տելեգրամյան» հղումներ պահանջելով գումար:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
32467 դիտում
22:02 26-10-2022
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում գողացել են ԵՊՀ դասախոսի Lexus-ի կողային հայելիները