211652_close_icon
views-count61251 դիտում article-date 11:15 15-12-2017

Արտակարգ դեպք Երևանում. 3 երիտասարդներ գողացել են «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի սպասարկման բաժնի պետի ավտոմեքենայի համարանիշը

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Պուշկինի փողոցի թիվ 46 հասցեի մոտից գողություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Նարեկ Շահբազյանին, 36-ամյա Թելման Սաղաթելյանին և 25-ամյա Լևոն Աջիզյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս եղել են Լ. Աջիզյանի վարած Nissan Tiida մակնիշի 34 QZ 786 համարանիշի ավտոմեքենայով, երբ ոստիկանները նկատել են, որ նրանցից մեկը Կողբացի փողոցից դեպի Լալայան փողոց տանող ճանապարհին ավտոմեքենայի միջից դուրս է նետել «34 QN 213» ավտոմեքենայի համարանիշ։ Արդեն Ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում Ն. Շահբազյանը ավտոմեքենայից դուրս շպրտված համարանիշները գողացել է Խորենացի փողոցի թիվ 47/1 հասցեի բակում կայանված նշված շենքի բնակիչ՝ 38-ամյա Արտակ Ղազարյանին պատկանող Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայի վրայից։ Առավոտյան ժամը 7-ին համարանիշի գողության փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Ա. Ղազարյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, աշխատում է «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի անշարժ գույքի կառավարման և սպասարկման բաժնի պետ։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Եռյակը բաց է թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր