211652_close_icon
views-count400 դիտում article-date 19:05 19-11-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ժողովրդին հայտնի Փարաքարի «Կարգո»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ն ու «Hyundai Elantra»-ն․ վթարի մեղավոր վարորդը խաչմերուկն անցնում Է կարմիր լույսի առկայությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով բնակավայրում՝ ժողովրդին հայտնի «Կարգո»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները, ովքեր էլ վթարի փաստով փաստաթղթեր են կազմում և պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է  «Hyundai Elantra»-ն, որը խաչմերուկն անցել է կարմիր լույսի առկայությամբ՝ վթարային իրավիճակ ստեղծելով «Mercedes»-ի վարորդի համար, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ տեղի ունեցած վթարից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր