45126 դիտում
20:35 11-10-2024
Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակին հրամանատար չի գալիս․ նախկինը Սևանում ծեծվեց, ներկայի ծառայությունն էլ կասեցվել է, իսկ գումարտակում վերելք են ապրում խառնակչությունն ու որոշ պարեկների անգրագիտությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ժամանակավորապես կասեցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի ծառայությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ վերջինիս վերաբերյալ Ներքին գործերի նախարարությունում տեղեկություններ են ստացվել, որ տեղի է ունեցել հակաօրինական գործողություններ՝ այդ թվում ծեծի է ենթարկվել Պարեկային ծառայողը ու այդ մասին Մ․ Մելքոնյանն իմացել, սակայն ոչինչ չի ձեռնարկել, իսկ ՆԳՆ-ում այլ ճանապարհով են տեղեկությունները ստացվել, ինչից հետո էլ նախարար Վ․ Ղազարյանի հրամանով նրա ծառայողական գործողությունները ժամանակավորապես կասեցվել են։
Հիմա ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում աշխատանքները ղեկավարում է գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանը, սակայն վերջինս ինչքան էլ փորձում է ծառայությունը պատշաճ կատարել, միևնույնն է, գումարտակի մի քանի մականունավորներ այնուամենայնիվ դարձի չեն գալիս ու իրենց փնթի աշխատանքի պատճառով վարկաբեկում են Պարեկային ծառայությունը։
Ինչպես կասեր ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, նմաններին պետք է համազգեստից հանել ու շպրտել համակարգից մի քանի 100 կմ հեռու։
Առաջիկայում SHAMSHYAN.com-ը կներկայացնի նյութեր՝ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկների կողմից քանի պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենաներ են ջարդվել, այդ թվում՝ վթարի ենթարկվել, ընդհուպ թե ինչպես էին արդարացել, թե «ղեկավարության ճամփեն բացելու համար «ավարյա» տվեցինք»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 2-ին հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների հսկողության տակ գտնվող հատուկ պահպանվող տարածքում՝ ժողովրդի լեզվով ասած՝ «պլաշչադկայում»:
Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լևոն Գ.-ն և հայտնել, որ 3 օր առաջ Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով իր «BMW» մակնիշի ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է Աբովյան քաղաքում գտնվող հատուկ պահպանվող տարածք:
Լևոն Գ.-ի ահազանգով ժամանել են ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
Պարզվել է, որ գողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող ՀՀ Կոտայքի մարզի գումարտակի պարեկային ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնին հարակից ավտոկայանատեղիից:
«BMW»-ի վրայից գողացել են էլեկտրական մարտկոցը, սպոլերը, և «Bosch» մոդելի ձայնային ազդանշանները:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հսկողության տակ գտնվող հատուկ պահպանվող տարածքում կարծես ավանդույթ է դարձել ավտոմեքենաների գողության դեպքերը, չնայած եթե նրանց քթի տակից գողացել էին Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենաների մի քանի համարանիշներ, էլ ինչ սպասես մի գումարտակից, որի աշխատակիցների մի մասը մատների արանքով են նայում իրենց գործին, ու այստեղ հետևություններ պետք է անեն Ներքին գործերի նախարարության ոստիկանության և Պարեկային ծառայության ղեկավար կազմը, ու պետք է նաև հետևություններ անեն, թե ինչն է պատճառը, որ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկների կողմից արդեն մի քանի Պարեկային ծառայության ավտոմեքենաներ են ջարդվել, վթարի ենթարկվել. այն ավտոմեքենաները, որը պետությունը տվել է Պարեկային ծառայությանը՝ հարկատուների հաշվին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+