211652_close_icon
views-count163125 դիտում article-date 09:53 17-09-2021

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. պարեկային ծառայության 31-ամյա պարեկը Toyota-ով բախվել է ԶԻԼ-ին, իսկ հետո՝ երկաթե արգելապատնեշին. վարորդը տեղում մահացել է, կա վիրավոր, ժամանել  են ՀՀ ՃՈ պետն ու պարեկային ծառայության պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Սևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Սևակ Հայրումյանի վարած Toyota Alphard մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 38-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած ԶԻԼ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Ս. Հայրումյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Սևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով; 

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքենային։

Օպերատիվ են գործել Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորին տեղում առաջին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, նույն ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարմամ կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ պետ Կարեն Գրիգորյանի և Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Գ. Դալլաքյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ս. Հայրումյանը ծառայում էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտում՝ որպես պարեկ։ 

Նույն վաշտում է աշխատում նաև վիրավոր Ն. Մաթևոսյանը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ԶԻԼ-ը դեպի Երևան ընթանալիս է եղել թույլատրելի հատվածով, երբ Toyota-ն բախվել է ԶԻԼ-ի հետնամասին, այնուհետև առաջ ընթանալով, անցել է ԶԻԼ-ի առջևից և բախվել երկաթե արգելապատնեշին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 164+
164+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր