Կոտայքի մարզի Արզնի համայնքում մշակութային կյանքը վերելք է ապրում. երեկ իր դռները բացեց համայնքի Լեոնիդ Եդիգարովի անվան մշակույթի կենտրոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արզնի համայնքի բնակիչների առջև իր դռները բացեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Արզնի համայնքի Լեոնիդ Եդիգարովի անվան մարզամշակութային կենտրոն ՀՈԱԿ-ի շենքը:
ՀՀ կառավարության կողմից իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրերով , համայնք պետություն համաֆինանսավորման արդյունքում Արզնի համայնքում կառուցվեց և անհրաժեշտ գույքով, սպասքով, կենցաղային տեխնիկայով բազմաբնույթ միջոցառումների անցկացման, կրթական գործունեության այլ տեսակների կազմակերպման համար նախատեսված լսարաններով հագեցած մշակույթի տուն և երկրորդ հարկում հանդիսությունների սրահը։ Մշակույթի տունը բացվում է ՝ միտված համայնքում մշակութային կյանքի աշխուժացմանը:
Այսօր մեր առջև դրված է խնդիր ՝ մշակութային կյանքը լցնել մշակութային ճիշտ բովանդակությամբ ՝ ապահովել կրթական, մշակութային, երիտասարդական տարբեր ծառայությունների հասանելիության որոշակի համաչափություն: Նպատակն է ստեղծել մի միջավայր, որն ապահովված կլինի համայնքային կյանքի աշխուժացմանը միտված բոլոր բաղադրիչներով: Այդ միջավայրը պետք է նպաստի համայնքի մշակութային կյանքի ակտիվացմանը, հանրային ընթերցանության խրախուսմանը, գեղագիտական կրթության զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, երիտասարդական ներուժի բացահայտմանն ու շարունակական զարգացմանը, փոխադարձ հետաքրքրություններով նոր գաղափարների իրագործմանն ու իրականության փոխակերպմանը։
Արզնի համայնքում կառուցված մշակույթի տունը կրում է ազգությամբ ասորի կոմպոզիտոր Լեոնիդ Սեմյոնովի Եդիգարովի անունը:
Լեոնիդ Եդիգարովի մոտ 1950-1951թթ. ի հայտ են եկել ասորական երգի և պարի անսամբլ ստեղծելու առաջին գաղափարները։ 1961թվականին անսամբլը ելույթ է ունեցել պետական ռադիոյով։ 1962 թվականին Լեոնիդ Էդիգարովը ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա։
Նույն թվականին Արզնի գյուղում հիմնադրել է ասորական «ԱԹՈՒՐ» անսամբլը՝ նպատակ ունենալով պահպանել Ասորեստանի մեծ, հնագույն ժողովրդի ավանդույթներն ու սովորույթները։
Լեոնիդ Սեմյոնովի Եդիգարովը կյանքի վերջին տարիներն անցկացրել է Արզնի գյուղում, որտեղ էլ մահացել և հուղարկավորվել է 1989թ.։
Բացման արարողությանը ներկա էին՝
<<Արևելքի ասորական կաթողիկոսության Սուրբ առաքելական եկեղեցի>> Հայաստանի ասորական կրոնական կազմակերպության ղեկավար Նիկադիմ Յուխանաևը, ԱԺ պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան ,Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի օգնական Մհեր Գևորգյանը , մարզպետի աշխատակազմի աշխատակազմի մշակույթի բաժնի պետ Մարի Հովակիմյանը։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «ԱԹՈՒՐ» , « ԳԱԲԲԱՐԱ » և «ԱԴԱՆԱ » երգի և պարի համույթները։