211652_close_icon

Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ «գոլդ» համարանիշներով «Mercedes GLS 450»-ում և նրա ուղևորի մոտ հայտնաբերվել է զենք, իսկ «BMW X 5»-ը չկարողացավ պարեկներից խույս տալ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count62543 դիտում article-date 20:09 01-01-2025
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տարեմուտից առաջ ոստիկանության ղեկավար կազմին հրահանգել են, որ տոնական օրերին էլ ավելի աչալուրջ պետք է ծառայություն կատարեն, որպեսզի Հանրապետությունում քրեորեն պատժելի արարքներ տեղի չունենան, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի և մարզերի գումարտակների հրամանատարներին է փոխանցել Ա․ Սարգսյանի և Ա․ Հովհաննիսյանը խիստ հանձնարարականները, որ պարեկները պետք է դրսևորեն պրոֆեսիոնալիզմ, լինեն անհանդուրժող քրեորեն պատժելի արարք կատարողների նկատմամբ և ապահովեն անվտանգ երթևեկություն։ 

Այսօր՝ հունվարի 1-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Արագածոտնի մարզից դեպի Կոտայքի մարզ են երթևեկում «BMW X5» մակնիշի «100 MM 90» համարանիշի և «Mercedes GLS 450» մակնիշի «88 CB 888» համարանիշի ավտոմեքենաները։ Տեղում գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ իրականացվում է օպերացիա, որը կրում է «Սև ու սպիտակ իրար գտան» անունը։

Պարեկները օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև, որ հնարավոր է ավտոմեքենաներում զենք, զինամթերք լինի։ Արդեն Պռոշյան գյուղի վարչական տարածքում նշված ավտոմեքենաները հայտնվում են պարեկների տեսադաշտում և պարեկները կանգնեցնում են նրանց։ «BMW X5»-ը հեռանում է, իսկ «Mercedes GLS 450»-ին հաջողվում է կանգնեցնել։ 

Տեղում պարզվում է, որ «Mercedes GLS 450»-ի դիմացի և կողային ապակիները մգեցված են, իսկ «Mercedes GLS 450»-ում եղած ուղևորը փորձում է հեռանալ ու պարեկները նրա մոտ հայտնաբերում են զենք, ավտոմեքենայի բեռնախցիկում նույնպես հայտնաբերվում է զենք։ Մոտ մի քանի 100 մետր դեպի Երևան տանող ճանապարհահատվածում պարեկները հայտնաբերում են նաև «BMW X5»-ը և պարզվում է, որ նրա ապակիները ևս մգեցված են։

Երկու ավտոմեքենաները տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղ պարզվում են զենքերի օրինականությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Mercedes GLS 450»-ը վարել է Երևանի բնակիչ 39-ամյա Ֆելիքս Պ․-ն, իսկ զենքը հայտնաբերվել է Երևանի բնակիչ 40-ամյա Արտակ Ա․-ի մոտ։ Վերջինը նաև հայտնում էր, որ իր մոտ եղած զենքը օրինական է և ինքը ունի զենքի թույլտվություն։ «BMW X5»-ի վարորդի ինքնությունը պարզվում է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր