211652_close_icon
views-count250 դիտում article-date 20:28 19-11-2026

Ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, «Tesla»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանն ու շինության համար տեղադրված թիթեղյա պարսպին. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, բախվել է երկաթե էլեկտրասյանն ու ճանապարհին եղած՝ շինարարական կառույցի համար տեղադրված թիթեղյա պարսպին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, որտեղ էլ վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում և պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր