211652_close_icon
views-count43780 դիտում article-date 11:40 26-05-2024

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Նորագավիթի փոքր կամրջի մոտ անձրևաջրերը «բլոկադայի» են ենթարկել ճանապարհը. օպերատիվ են գործել փրկարարները, պարեկները, Շենգավիթի թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 26-ին, հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։

Շենգավիթ վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի փոքր կամուրջի տակ, հեղեղատարի խցանման պատճառով անձրևաջրերը ողողել են ողջ տարածքը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ովքեր երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել են։

Օպերատիվ են գործել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հանձնարարականով օպերատիվորեն ժամանած Շենգավիթի թաղապետարանի կոմունալ բաժնի ծառայողները՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր փրկարարների և թաղապետարանի աշխատակիցների հետ մի քանի ժամ շարունակ աշխատանքներ են կատարել՝ խցանված դիտահորերը բացելու ուղղությամբ

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր