Երևանում՝ Թևոսյան փողոցում, դիտահորերը փոխել են, իսկ փոսալցման աշխատանքները թողել են բախտի քմահաճույքին, ինչի պատճառով էլ քաղաքացիներն ավտոմեքենաների թափարգելներն ու անվահեծաններն են ջարդում կամ պայթեցնում անվադողերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ամեն անգամ գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ հորդորում է, երբեմն նաև բավականին խիստ տոնով, որ մայրաքաղաքում եթե «Վեոլիա ջուր»-ը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, «Գազպրոմ Արմենիա»-ն կամ անհատ ընկերությունները ասֆալտը քանդում ու իրենց ջրագծերը, գազախողովակներ ու էլեկտրալարերն են անցկացնում, ապա հետո պետք է պատշաճ կերպով կատարեն փոսալցման ու ասֆալտապատման աշխատանքները։
Մինչդեռ, եթե «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունները ոչ միայն պարտաճանաչ կատարում են իրենց աշխատանքը, մինչ այդ նաև անհրաժեշտ պարագաներով կահավորում կատարում, ապա որոշ ընկերություններ առաջնորդվում են «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով, ու իրենց քանդած փոսերի պատճառով վարորդները ավտոմեքենաներն են ջարդում՝ կրելով նյութական վնասներ։ Որոշ դեպքերում էլ այդ փոսերը շրջանցելու պատճառով տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ։
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է Թևոսյան փողոցում նոր տեղադրված դիտահորերի հատվածը վարորդների համար դարձել է Ֆորտ Բոյարդ տանող ճանապարհ ու այն նաև վտանգավոր է դառնում անձրևային եղանակին։ Թե ով է այդ դիտահորերը տեղադրողը, որ աշխատողները կատարել է կիսատ-պռատ, դա երևի թե պետք է մտահոգի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանին, որպեսզի իր վարչական շրջանում վերացնի փնթի ու անպատասխանատու աշխատաոճը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ միայն այսօր 7-10 ավտոմեքենա է վնասվել, այն էլ ցերեկային ժամերին, բայց որ մութն ընկավ, պիտի փառք տան Աստծուն, որ նման պատկեր չկրկնվի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։