13537 դիտում
18:44 22-02-2022
Արտակարգ իրավիճակ Երևանում. կոյուղաջրերը հակասանիտարական վիճակ են ստեղծել մոտ 1 տասնյակ կրթական հաստատությունների համար, իսկ քաղաքապետարանը, թաղապետարանն ու «Վեոլիա Ջուր»-ը տեղում դոփում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺm, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 10 օրից ավելի է, Երևան քաղաքի Շերամի փողոցի 95 շենքի կոյուղաջրերը հոսում են գետնի վրայով՝ դուրս թափվելով դիտահորից: Կոյուղատարը վնասված է գետնի տակ և հաճախակի խցանվում է:
«Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության աշխատակիցները փոխանակ վնասված խողովակը փոխարինեն, խցանումը բացում են և մի քանի օր հետո կրկին նույն գարշահոտությունն է տիրում: Կոյուղաջրերը հոսումն են այն ճանապարհով, որտեղով տարածքի դպրոցների և մանկապարտեզների սաները անցնում, դառնում են:
Այսօր՝ փետրվարի 22-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում շենքի բնակիչները ասում էին, որ այլևս չգիտեն ում դիմեն:
«Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունը ասում է, որ հերթագրել է իբր, քաղաքապետարանն ու թաղապետարանը ուղղորդում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, իսկ իրենք ստիպված պետք է սպասե՞ն:
Բանը նրանում է, որ խնդիրը արդեն տասնյակ տարիներ առկա է և այդպես էլ իրավասու կառույցները չեն ցանկանում այն հիմնովին լուծել: Կեղտաջրերը լցվում են խաղահրապարակներ, բակեր, որտեղ երեխաները խաղում են և այն իսկական համաճարակի առիթ կարող է լինել:
Բնակիչները նաև ասացին, որ այսպես այլևս չեն կարող ապրել և եթե պատկան կառույցները մատը մատին չտան, կդիմեն ծայրահեղ քայլերի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16852 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ