40852 դիտում
13:23 15-08-2024
Արտակարգ իրավիճակ՝ Հրազդանի կիրճում. կեղտաջրերը ողողել են ողջ ճանապարհը. օպերատիվորեն ժամանել են փրկարարներն ու պարեկները, իսկ քաղաքապետարանը, թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը ուղտի ականջում քնած են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 15-ին, հերթական արտակարգ իրավիճակն է ստաղծվել Երաևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրազդանի կիրճում կեղտաջրերը ողողել են Կիևյան կամրջի տակի ողջ ճանապարհահատվածը, լցրել են նաև քարերով:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը, Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Անդրանիկ Մարգարյանն ու կրտսեր պարեկ Վարդան Նիկոլյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում փրկարարներն ու պարեկները ոչինչ չեն կարող անել, քանի որ այդ աշխատանքները պետք է կատարեն Երևանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի տարածքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները, սակայն միայն օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը:
Այս պահին դեռ կեղտաջրերն անխնա հոսում են, սակայն դեռ քաղաքապետարանից, թաղապետարանից ու «Վեոլիա ջուր» ընկերությունից ոչ ոք չի բարեհաճել ժամանել:
13:40
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանից ու «Վեոլիա ջրից» հատուկ տեխնիկաներով արդեն ժամանել են ու աշխատանքներ են սկսել՝ վթարը վերացնելու, ճանապարհը կեղտաջրերից ու քարերից մաքրելու ուղղությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1954 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)