211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց տանող կամրջի տակ անձրևաջրերը հավաքվել և «մինի» լճակ են ստեղծել․օպերատիվ են գործել փրկարարները, պարեկները և կոմունալ բաժնի աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count772 դիտում article-date 19:01 08-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց տանող կամրջի տակ անձրևաջրերը լցվել են,ստեղծվել է «մինի» լճակ և ավտոմեքենաները չեն կարողանում անցնել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Ռոմիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գեղամ Մովսիսյանը և պարեկ Ղուկաս Սարգսյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակցիները։

Փրկարարները պարեկների և կոմունալ բաժնի աշխատակցիների հետ ջրհան պոմպով ջուրը մղել են անվտանգ վայր և ճանապարհը դարձել է երթևեկելի։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր