211652_close_icon
views-count142 դիտում article-date 13:16 18-11-2026

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Շենգավիթ վարչական շրջանում. 6 հարկանի շենքի նկուղային ու առաջին հարկի տները լցվել են կեղտաջրերով. Շենգավիթի թաղապետարանն ու համատիրությունը «մուկն ու կատու» են խաղում. կա համաճարակի վտանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների 1/2 հասցեի 6 հարկանի շենքի բնակիչները չգիտեն՝ էլ որ կառույցին դիմեն, որպեսզի շենքը փրկեն նախ փլուզումից, ապա գարշահոտ ու հակասանիտարական վիճակից։

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները զայրացած իրենց խոսքն էին ուղղում Շենգավիթի թաղապետարանի, «Վեոլիա ջուր» ընկերության և համատիրության նախագահի հասցեներին՝ ասելով.

«4 օր է՝ նորից հայտնվել ենք անելանելի ու անօգնական վիճակում։ 4 օր է՝ ոչ համատիրությունը, որ «Վեոլիա ջուրը», ոչ Շենգավիթի թաղապետարանը մատը մատին չեն տալիս, որ ինդիրը վերացնեն։ Իսկ խնդիրը նրանում է, որ կոյուղատարերի խցանման պատճառով կեղտաջրերը ոչ միայն լցվում են նկուղային հարկ, այլև առաջին հարկի տներ։ Ու ոչ միայն հոտն է տհաճ, այլ նաև վարակի բուն է։ «Վեոլիա ջուր» զանգահարում ենք, պատասխանում են, թե դա իրենց գործը չէ, դրանով պետք է զբաղվի կամ Շենգավիթի թաղապետարանը, կամ մեր շենքի համատիրությունը։ Թաղապետարան ու համատիրություն էլ ասես-չասես, նրանց թիվ մեկ խնդիրը դատարկ ու սին խոստումներ տալն է։ Հիմա չգիտենք՝ ում դուռը գնանք։

Մի քանի անգամ մեր հաշվին խցանումը մաքրել ենք տվել, անգամ կոյուղատարերի մի մասը մեր միջոցներով փոխել ենք, իսկ համատիրության նախագահին որ ասում ես, պատասխանում է նույն անհեթեթ ձևով՝ «ես ինչ անեմ, էդքան գումար չունեմ»։ Հետաքրքիր է, բա որ համատիրության համար էդ վճարումներն անում ենք, էդ գումարները ո՞ւր են գնում։ Երևի ճիշտ էր Տիգրան Ավինյանը, երբ ասում էր որ որոշ համատիրություններ մատնված են անգործության ու դրանց փնթի աշխատանքի պատճառով վարկաբեկվում են քաղաքապետարանն ու թաղապետարանը։

Հիմա դիմում ենք Տ. Ավինյանին, որ գոնե ինքը մեզ փրկի էս հակասանիտարական վիճակից։ Իսկ որ քաղաքապետարանը կարող է, դրանում մենք չենք կասկածում»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր