100139 դիտում
12:25 20-12-2018
Որսագողություն Վայոց Ձորի մարզում. Hummer-ի մեջ հայտնաբերվել է սպանված Բեզոարյան այծ և մի քանի տեսակի հրացաններ. որսագողերի հետ է եղել «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 21։20-ի սահմաններում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի տարածքային բաժնի և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները համատեղ ապօրինի որս կատարելու կասկածանքով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արենի գյուղի վարչական տարածքից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 30-ամյա Վահագն Ասատրյանը և Երևան քաղաքի Արգիշտի փողոցի բնակիչ, 32-ամյա Վարդան Խալպուրճյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս եղել են Hummer մակնիշի 03 NO 030 համարանիշի ավտոմեքենայով։
Տեղում ավտոմեքենան ենթարկվել է զննության և բեռնախցիկում հայտնաբերվել է մորթած կենդանու մարմին, «Սայգա ՄԿ» տիպի մեկփողանի ակոսափող, «ՏԻԿԿԱ Տ3» տիպի մեկփողանի ակոսափող, «Բենելլի» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի որղորկափող և «ՄՌ 155» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացաններ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ սատկած կենդանին Բեզոարյան այծ է, որը Վ. Ասատրյանը որսացել է նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում «Հարսնասար» ռեստորանայաին համալիրի հետնամասում գտնվող «Վեդի Ալկո» ՍՊԸ-ին պատկանող այգիների հարակից հատվածում։
Փաստի առթիվ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Որսագողության կասկածանքով բերման ենթարկված Վ. Ասատրյանն ու Վ. Խալպուրճյանը բաց են թողնվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որսագողության ժամանակ որսագողերի հետ է եղել նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը, ով եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայով։ Նա նույնպես բերման է ենթակվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին։
Մանվել Ղազարյանի լուսանկարը՝ aravot.am-ի
[b]«Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0169043001545301103478598.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2854 դիտում
09:38 08-12-2015
«Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանին հաջողվեց խուսափել խաղողի բերքի մթերումից. «Իրատես de facto»
Այս բաժնից
2143 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)