937 դիտում
21:06 20-09-2023
Խնդիրը մարդկանց հետ խոսելն է, այլ ոչ թե նրանց վրա կրակելը․ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է ԼՂ հայերի ճակատագրին
ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը սոցցանցի X հարթակում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության հետագա ճակատագրին՝ վկայակոչելով «Ռոյթերսին» տված իր հարցազրույցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն իր հարցազրույցում նշել է.
«Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, տեղական ժամանակով ժամը 13.00-ի սահմաններում սանձազերծված վերջին ռազմական ագրեսիան Ադրբեջանի կողմից տարածաշրջանը էթնիկ զտման ենթարկելու վերջին փորձն էր և դրանով իրագործվում են բոլոր այն մտադրությունները, որոնք տեսանելի էին բավական երկար ժամանակ:
Մենք տեսել ենք, այսպես կոչված, մարդասիրական միջանցքների մասին Ադրբեջանի հայտարարությունները, որոնք չենք կարող նկարագրել ոչ այլ կերպ, քան Լեռնային Ղարաբաղի հայերին տարածաշրջանից դուրս գալու հրավերներ:
Պատմությունը դժվար է եղել հայերի համար հազարամյակների ընթացքում: Մեզ համար երբևէ հեշտ չի եղել, այդպես էլ շարունակվում է: Բայց, կարծում եմ, ձեր արծարծած թեման հենց այն թեման է, որը պետք է քննարկվի Ստեփանակերտի և Բաքվի երկխոսության շրջանակներում։
Մեզ համար ամենակարևոր թեման Լեռնային Ղարաբաղի հայերի մարդու իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովումն է։
Կատարյալ աշխարհում, իհարկե, անհնարին ոչինչ չկա: Դրա համար պետք է խոսել մարդկանց հետ, այլ ոչ թե կրակել նրանց վրա»:

Նմանատիպ նյութեր
11366 դիտում
10:55 27-06-2017
Վերնախավի «մկրտությունն» է ատրճանակ վերցնելը, փողոց դուրս գալն ու աջուձախ կրակելը. «Առավոտ»
Այս բաժնից
973 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1039 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
664 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում