211652_close_icon
views-count5549 դիտում article-date 19:41 16-01-2014

Երկու անգամ օդ կրակելը դատարանը համարել է իրավիճակին համարժեք հուզական դրսևորում և արդարացրել երիտասարդին. Lurer.com

Մասիս քաղաքի բնակիչ Վոլոդյա Դալլաքյանն Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով) մեղսագրված հանցանքի կատարման մեջ ճանաչվել է անմեղ, արդարացվել և ազատվել կալանքից' հանցակազմի բացակայության պատճառաբանությամբԱյս մասին գրում է[url=http://lurer.com/?p=127436&l=am] Lurer.com[/url]-ը: Վոլոդյա Դալլաքյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012թ-ի օգոստոսի 13-ին ժամը 23:00-ի սահմաններում, տեղեկացել է իր տան դիմաց կայանած Մասիսի ջրային տնտեսությանը պատկանող ՎԱԶ-2121 ավտոմեքենայի անվադողը Համբարձում Հովհաննիսյանի կողմից դանակով ծակելու մասին, եղբոր' Արսեն Դալլաքյանի հետ իր «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայով ժամանել է դեպքի վայր: Արսեն Դալլաքյանը փորձել է մոտենալ Հովհաննիսյանին և պարզել կատարվածի պատճառը, իսկ Վոլոդյա Դալլաքյանը, իբր, խուլիգանական մղումներից ելնելով' հանել է նախապես լիցքավորած որոսորդական հրացանը և դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, երկու անգամ կրակել է Հովհաննիսյանի ՎԱԶ -2107 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել է նաև ընկերը' Սարգիս Մանուկյանը: Մասիսի ոստիկանության բաժննում մեղադրանք էր առաջադրվել նաև նույն քաղաքի բնակիչ Համբարձում Հովհաննիսյանին: 2012թ-ի օգոստոսի սկզբներին Մասիս քաղաքում ՎԱԶ -2121 ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհն իրեն չզիջելուց հետո, Հովհաննիսյանը, խուլիգանական մղումներից ելնելով, իր առավելություններն արտահայտելու մոլուցքից դրդված, օգոստոսի 13-ին իր մոտ եղած դանակով ծակելով վնասել է այդ ավտոմեքենայի անվադողը: Այդ ժամանակ դեպքի վայր է ժամանել Վոլոդյա Դալլաքյանն, ով որսորդական հրացանով երկու անգամ կրակել է իր մեքենայի ուղղությամբ: Կրակելուց հետո Հովհաննիսյանը հեռացել է դեպքի վայրից, տնից վերցրել իր «Մակարով» տեսակի ատրճանակը և վերադառնալով'6 կրակոց արձակել ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի վրա'խուլիգանությամբ Մասիս ՋՕԸ-ին պատճառել զգալի չափերով' 60 հազար ՀՀ դրամ նյութական վնաս: Վոլոդյա Դալլաքյանն ու Համբարձում Հովհաննիսյանը մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ' կալանքի տակ գտնվելով ավելի քան 5 ամիս: Դատաքննությամբ մեղադրանքն ամբողջությամբ հերքվել է.: Մանրամասները` [url=http://lurer.com/?p=127436&l=am]Lurer.com[/url]-ում

Նմանատիպ նյութեր