211652_close_icon
views-count7638 դիտում article-date 20:52 11-03-2020

Հայտնվել են անձինք, որոնց թվում է` կարող են ինձ համոզել հետ կանգնել իմ գաղափարներից ու սկզբունքներից, ինձ հետ շանտաժի լեզվով խոսելն արգելվում է․ Լուսինե Սահակյան

Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հայտնվել են մարդիկ, որոնք փորձում են իրեն համոզել հետ կանգնել իր գաղափարներից։ Նա նշել է, որ իր հետ չեն կարող շանտաժի լեզվով խոսել, սակայն չի մասնավորեցրել, թե ինչ դեպքի մասին է խոսքը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «24 տարի զբաղվում եմ իրավապաշտպան գործունեությամբ, փաստաբան եմ։ Առաջին իսկ տարուց ներկայացրել եմ շատ մարդկանց, այդ թվում քաղբանտարկյալների շահեր, տարաբնույթ մեղադրաքներով, տարաբնույթ պատկերացումներով, ուղղվածությամբ, տարբեր գաղափարների տեր մարդկանց։ Ոչ ոքի մտքով չի անցել փորձել ինձ հետ պահել որևէ անձի պաշտպանությունն իրականացնելուց, առավել ևս շանտաժի լեզվով խոսելով։ Մարդիկ, այդ թվում իշխանությունները, գիտակցել են, որ դա անիմաստ զբաղմունք է, ու նման քայլից զերծ են մնացել։ Ժամանակները փոխվել են։ Հայտարարվում է, որ «սիրո» ու «հանդուրժողականության» հեղափոխություն է եղել, այդպես է հայտարարվում։ Իրավիճակ է փոխվել, և այժմ հայտնվել են անձինք, ում մտքով անցնում է, որ ինձ կարող են համոզել հետ կանգնել իմ գաղափարներից ու սկզբունքներից, և չիրականացնել կոնկրետ անձանց պաշտպանություն։ Ուզում եմ բոլորն իմանան` ինձ հետ շանտաժի լեզվով արգելվում է խոսել, արձագանքը հակառակ է լինելու, ոչինչ ինձ չի կարող կանգնեցնել։ Սկզբունքներս ու գաղափարներս երբեք չեմ փոխելու ու կանգնած եմ մնալու պաշտպանյալներիս կողքին։ Գրառմանս հետ կապված խնդրում եմ դեռ հարցեր չտալ։ Հուսով եմ մարդիկ կսթափվեն ու կգիտակցեն, որ փաստաբանները իրենց հետագայում կրկին պետք են գալու։ Ամեն ինչն ունի իր չափն ու սահմանը»։

Նմանատիպ նյութեր