slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մինչև 2050 թվականը սովի վտանգի առաջ կհայտնվի ևս 80 միլիոն մարդ․ ՄԱԿ
211652_close_icon

Մինչև 2050 թվականը սովի վտանգի առաջ կհայտնվի ևս 80 միլիոն մարդ․ ՄԱԿ

views-count1210 դիտում article-date 18:25 03-07-2023
Կլիմայի փոփոխության պատճառով սովի վտանգի տակ հայտնված մարդկանց թիվը մինչև 2050 թվականը կաճի 80 միլիոնով, կանխատեսել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը՝ միջազգային հանրությանը կոչ անելով արագացնել անցումը «կանաչ տնտեսությանը» և աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքի օգտագործումից։

Ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանում և անդրադառնալով մարդկանց վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ 2000-ից մինչև 2023 թվականը կլիմայական գործոններով և ջրհեղեղներով պայմանավորված բնական աղետների թիվը աճել է 134 տոկոսով։

«2021 թվականին ավելի քան 828 միլիոն մարդ բախվել է սովի հետ։ Կանխատեսվում է, որ կլիմայի փոփոխության պատճառով  մինչև այս դարի կեսերը սովի վտանգի առաջ կկանգնի ևս 80 միլիոն մարդ, ինչը կարիքի և հուսահատության սարսափելի  մեծ ծավալի կհանգեցնի»,- ասել է նա։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսքով՝ եղանակային պայմանների բացասական ազդեցությունը պարենային անվտանգության վրա ամենից շատ զգացվել է Աֆրիկայում, Ասիայում, փոքր կղզի պետություններում, Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում։

«Գլոբալ տաքացման պրոցեսն արագանալու պատճառով այդ հետևանքները շատ ավելի մեծանում են ու հաճախանում։ Ոչ մի երկիր չի կարող խուսափել դրանից»,- ասել է հանձնակատարը։

Նմանատիպ նյութեր