Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոնում արձանագրվել է իրենց մոտ տեղափոխված 15-ամյա տղայի մահը․ ոստիկաններն ու քննիչները ճաղավանդակի վրա հայտնաբերել են պարան
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 9:30-ի սահմաններում «Ուիգմոր» բժշկական կենտրոն է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել տղա երեխա, որի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները՝ համայնքային ավագ ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Ավան վարչական շրջանի բնակարաններից մեկից, որից հետո ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Ավանի բաժին։
Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը 15-ամյա Մ.-ն է, ում կախված վիճակում հայտնաբերել են ծնողները, կտրել են պարանը, ապա տեղափոխել «Ուիգմոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները արձանագրել են երեխայի մահը։
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթուղթ է կազմվել, որը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում ճաղավանդակի վրա հայտնաբերել են պարան, որով, ըստ նախնական տեղեկությունների, տղան կախվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։