211652_close_icon
views-count2355 դիտում article-date 22:22 13-07-2020

Մինչև 2020 թվականը մոլորակի ավելի քան 130 միլիոն բնակիչ քրոնիկ սովի ճիրաններում կհայտնվի․ FAO

Այսօր հրապարակվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Պարենային անվտանգության և սնուցման վիճակն աշխարհում» (SOFI) ամենամյա [url=http://www.fao.org/3/ca5162en/ca5162en.pdf]զեկույցը[/url], որը պատրաստվում է IFAD-ի, UNICEF-ի, WFP-ի և WHO-ի հետ համատեղ: Այն տեղեկություն է տրամադրում աշխարհում սովին վերջ տալու, սննդի անվտանգության ապահովման և սննդի բարելավման առաջընթացի մասին: Տեղեկացնում են FAO-Armenia-ից: Զեկույցի գնահատմամբ՝ 2019 թվականին սովյալների թիվը գրեթե 690 միլիոն է կազմել, 2018 թվականի համեմատ աճելով 10 միլիոնով, իսկ հինգ տարիների կտրվածքով՝ շուրջ 60 միլիոնով։ Սովյալների թիվը գերակշռում է Ասիայում, սակայն առավել արագ տարածվում Աֆրիկայում։ Ըստ զեկույցի, ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով մինչև 2020 թվականը մոլորակի ավելի քան 130 միլիոն բնակիչ քրոնիկ սովի ճիրաններում կհայտնվի (համավարակով պայմանավորված սաստիկ սովի բռնկումները կարող են այս թվի հետագա աճի հանգեցնել)։ ՄԱԿ-ի զեկույցն ահազանգում է, որ մինչև 2030 թ. զրոյական սովի հասնելու նպատակը վտանգված է սովյալների թվի ավելացման և թերսնվածների թվի պահպանման պատճառով

Նմանատիպ նյութեր