211652_close_icon

Առեղծվածային և ողբերգական մահվան դեպք Լոռու մարզում․ Վանաձոր բժշկական կենտրոն է տեղափոխվել 11-ամյա տղայի մարմին

views-count31591 դիտում article-date 21:44 22-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկից մահացած վիճակում շտապօգնության բժիշկների կողմից Վանաձոր բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխայի մարմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնի հերթապահ խումբը։

Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ երեխան Լոռու մարզի բնակիչ՝ 11-ամյա Ա.-ն է, որի կյանքը, որքան էլ բժիշկները փորձել են փրկել, չի հաջողվել, քանի որ հիվանդանոց ընդունելիս երեխան արդեն մահացած է եղել։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն ոստիկանության Բազումի բաժնի կողմից կազմված փաստաթղթեր են ընդունվել՝ հետագա քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր