Լարված իրավիճակը «Բագրատաշեն», «Գոգավան», «Բավրա» անցակետերի մոտ պահպանվում է. 400-ից ավելի բեռնատարների վարորդներ, հավատալով ոստիկաններին ու պարեկներին, ճանապարհները ժամանակավորապես բացեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» մաքսային անցակետերում շարունակվում է լարված իրավիճակը, որը կապված է 100-ավոր վարորդների արդարացի պահանջը չկատարելու հետ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հետ զրուցյում Բագրատաշենի անցակետի մոտ հավաքված մոտ 400-ից ավելի բեռնատարների վարորդներ ասում էին.
«Էս խնդիրը հայ վարորդների ու ընդհարապես հայերի համար արհեստական ձևով ստեղծել է Ռուսաստանի Դաշնությունը: Երկարի տարիներ ոչ մի անգամ նման խնդրի առաջ չենք կանգնել, ոչ մի պրոբլեմ չենք ունեցել:
Հիմա, չգիտես ինչու, ռուսական կողմը որոշել է, որ 90 օր պետք է մնանք Ռուսաստանի Դաշնությունում, ինչը խելքին մոտիկ թիվ չի: Ձմեռը նույնիսկ լինում է՝ 1 ամիս, մի բան էլ ավելի մնում ենք ճանապարհներին, պատկերացնում եք՝ 90 օր, մենք պահանջում ենք, որպեսզի ռուսական կողմը տա ոչ թե 90 օր, այլ վերադառնա նախկին ձևին, կամ էլ գոնե 6 ամիս:
Երեկվանից 100-ավոր վարորդներ այստեղ, Գոգավանում և Բավրայում ճանապարհներին կանգնած ենք, Կառավարության ոչ մի պաշտոնյա չի բարեհաճում ժամանի, լսի մեզ ու մեր հարցը լուծի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ երբ բողոքի ակցիաներ էր իրականացնում, կարգախոս էր ընտրել՝ 1+1+1+1 և այդ մեկ մարդը դու ես, հիմա մենք վստահ ենք՝ այդ մեկ մարդը ինքն է:
Բավական է նույնիսկ հեռախոսազրույց ունենա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ներկայացնի խնդիրն ու իրավիճակը, այդ հարցը հաստատ կկարգավորվի, իսկ եթե ոչ՝ Ն. Փաշինյանի ասածի նման՝ դառնալու ենք 1+1+1+1 ու դառնալու է մի հսկա ձնագունդ և դիմելու ենք կտրուկ միջոցների:
Բոլոր մաքսատներ տանող ճանապարհները ոչ միայն բեռնատարներով, այլև մարդատար ավտոմեքենաներով փակելու ենք:
Այսօր իմացանք, որ խոստացել են, որ մեր հարցը հոկտեբերի 24-ին քննարկվելու է:
Ու առաջին հերթին վստահելով ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությանն ու համայնքային ոստիկանությանը, ձեռնպահ ենք մնում կտրուկ գործողություններից ու ճանապարհները փակելուց, բայց եթե ամսի 24-ին մեր հարցը դրական լուծում չստանա, հետո չասեք, թե Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տարբեր հատվածներում բեռնատարները շարված են մոտ 5-6 կմ երկարությամբ ու այս պահին վարորդները հավատալով ոստիկաններին ու պարեկներին, ճանապարհը բացել են և երթևեկությունը անխափան գործում է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 20-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Վրաստանի հետ սահմանին գտնվող «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» անցակետերի մոտ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 100-ավոր վարորդներ, ի նշան բողոքի, տարբեր մակնիշների բեռնատարներով փակել էին նշված անցակետերի ճանապարհները, ինչի պատճառով երթևեկությունը կաթվածահար էր եղել, և խցանումը հասնում էր մի քանի կիլոմետրի։
Վարորդները արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով․
«Մենք մտադիր չենք մեր քայլերից հետ կանգնել, քանի որ մեր բողոքը ուղղված է Ռուսաստանի Դաշնության միգրացիայի կանոնների արհեստական խստացման դեմ։ Մենք ստիպված ենք այս քայլին դիմել, որպեսզի մեր կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ձեռնարկի անհրաժեշտ քայլեր, բանակցություններ վարի ռուսական կողմի հետ, որպեսզի վերջիններիս կողմից ստեղծված արհեստական խստացումները մեղմացվեն»։
Այդ պահին նշված վայրեր էին ժամանել Տարածքային ոստիկանության և Պարեկային ծառայության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր բանակցում էին բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի դադարեցնեն ակցիան։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի