211652_close_icon

Արարատի մարզի պարեկները արձանագրություն կազմելու ժամանակ «Mercedes»-ի 44-ամյա վարորդի մոտ նկատել են զենքի խզակոթին նմանվող առարկա․ ոստիկանությունում պարզվել է, որ այն լիցքավորված մարտական ատրճանակ է

views-count15979 դիտում article-date 12:59 22-10-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 16-ին զենքի, ռազմամթերքի առգրավվման դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարարի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գրիգոր  Հ․-ի վերաբերյալ վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու ժամանակ վերջինս դրսևորել է կասկածելի վարքագիծ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ժամանակ Գրիգոր Հ․-ի վերարկուի տակ՝ տաբատի գոտկային հետևի ձախակողմյան հատվածում, պարեկները նկատել են զենքի խզակոթին նմանվող առարկա և չհասցնելով նրան հարցնել թե դա ինչ է, վերջինս շրջվել է և փորձել է դիմել փախուստի։

Պարեկները կանխել են փախուստի փորձը և նրան ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել են, որի ընթացքում հագի վերարկուի տակ, տաբատի գոտկային հետևի ձախակողմյան հատվածում նկատել են զենքին նմանվող առարկա, որը ապահովության նպատակով հանել և գցել են գետնին, որից հետո զենքի օրինականությունը ստուգելու նպատակով Գրիգոր Հ․-ին զենքով հանդերձ տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ պարզվել է, որ հայտնաբերված ատրճանակը հանդիսանում է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 7 հատ փամփուշտով։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր