ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ Դիլիջանի թունելը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ հիմնովին վերանորոգվեց և վերականգնվեց արտաքին լուսավորությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է՝ Դիլիջանի թունելը ամբողջությամբ, կարելի է ասել, հիմնանորոգվել է:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը ամբողջությամբ փոխել է թունելով անցնող ջրահեռացման խողովակները, ապա հիմնովին ասֆալտապաել, ինչի շնորհիվ ամբողջությամբ վերացել են փոսերը, որոնք վարորդների համար դարձել էին իսկական պատուհաս, քանի որ այդ փոսերի պատճառով բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական, և բազմաթիվ ավտոմեքենաների անվահեծաններ են կոտրվել:
Հիմա արդեն երթևեկությունը դարձել է անվտանգ և վերականգնվել է նաև արտաքին լուսավորությունը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի