Իլոն Մասկը պատրաստվում է մինչև 2050 թվականը մոտ 1 մլն մարդու ուղարկել Մարս
SpaceX-ի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը պատմել է Մարս մոլորակ մարդկանց ուղարկելու իր մեծ ծրագրի մասին։ Այդ մասին հայտնել է Business Insider-ը։
Մասկի խոսքով՝ ինքը մտադիր է մինչև 2050 թվականը Մարս մոլորակ ուղարկել մոտ 1 մլն մարդու։
Նշել է, որ սկսել է աշխատել Dragon Crew և Starship անվանումը կրող բազմակի օգտագործվելիք տիեզերանավերի կառուցման մեծամասշտաբ նախագծի վրա։ Նրա խոսքով՝ տիեզերանավն այնպես է կառուցվելու, որ օրական 3 անգամ մարդկանց տեղափոխի Մարս։
Dragon Crew և Starship տիեզերանավերը կկարողանան միաժամանակ տեղափոխել մինչև 100 մարդու և մինչև 100 տոննա բեռ։