Քաղաքացի Նարեկ Բաբայանի հայտնած տեղեկությունը հավաստի էր․ օտարերկրացի կալանավորը դիմել է փախուստի, քրեակատարողականի ծառայողը կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արամավիրի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ժամը 20։30-ի սահմաններում հրազենային վնասվածքով Հայաստանում գործող բժշկական կենտրոններից մեկն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ խումբը, քանի որ վիրավորը եղել է կալանավորված անձ, ով հաջողացրել էր իրեն հսկող բանտի աշխատակիցների «քթի տակից» դիմել փախուստի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա փախուստը կասեցվել է քրեակատարողական ծառայողի կողմից՝ վնասազերծելու ժամանակ նրա ուղղությամբ կրակոցներ արձակելու արդյունքում, ինչի հետևանքով նա հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, իսկ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի որոշմամբ սկսվել է ծառայողական քննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը՝ փախուստի դիմած և ապա հրազենային վնասվածք ստացած անձը, օտարերկրացի է։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում, սակայն քաղաքացի Նարեկ Բաբայանի հայտնած տեղեկությունը դեպքի մասին հավաստի էին։
Լուսանկարում՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն է
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։