211652_close_icon

Զելենսկին ցանկանում է երկարաձգել ռազմական դրությունը և զորահավաքը

views-count652 դիտում article-date 23:45 20-10-2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր՝ նոյեմբերի 5-ից զորահավաքը և ռազմական դրությունը 90 օրով երկարաձգելու վերաբերյալ, գրում է «Украинская правда»-ն։

Օրինագծերը, ինչպես սպասվում է, կքննարկի խորհրդարանական հանձնաժողովը, ապա կհաստատվի խորհրդարանի նիստերի դահլիճում։

Ուկրաինայի Գերագույն ռադան հուլիսի 15-ին հաստատեց ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը ևս 90 օրով՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 5-ը երկարաձգելու որոշումը։

Նմանատիպ նյութեր