Մինչև 2050 թվականը Երկիր մոլորակի բնակչությունը թիվը կհասնի 9.8 միլիարդի
ՄԱԿ-ի քարտուղարության՝ տնտեսական ու սոցիալական հարցերով վարչությունը հրապարակել է աշխարհում ժողովրդագրական իրավիճակի, նրա փոփոխություների հեռանկարների մասին զեկույց։
Ըստ զեկույցի՝ ներկա պահին մեր մոլորակի բնակչությունը կազմում է 7.6 մլրդ մարդ, սակայն զեկույցի հեղինակների կարծիքով՝ չնայած նրան, որ ծնելիությունը բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում, բնակչության թիվը տարեկան միջինը 83 մլն-ով ավելանալու է։
Մինչև 2030 թվականը աշխարհում բնակչությունը 1 միլիարդով կավելանա։ Մոտ 80 տարի անց աշխարհում բնակիչների թիվը 7 անգամ ավելի կլինի, քան այսօր է։
2030 թվականին աշխարհում հաշվվելու է 8.6 մլրդ մարդ, 2050-ին՝ 9.8 մլրդ, իսկ 2100-ին՝ 11.2 մլրդ։
Ամենախիտ բնակեցված երկրները կշարունակեն մնալ Չինաստանը, որտեղ ներկա պահին բնակչության թիվը կազմում է 1.4 մլրդ, և Հնդկաստանը՝ 1,3 մլրդ։ Այս երկու երկրները կազմում են համաշխարհային բնակչության 18 և համապատասխանաբար՝ 19 տոկոսը։
Միևնույն ժամանակ կա մտահոգություն, որ աշխարհում ծնելիության մակարդակի նվազեցումը կհանգեցնի բնակչության ծերացման։