211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանի վերջնամասում «Mercedes»-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կան վիրավորներ. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count7936 դիտում article-date 10:41 23-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում 29-ամյա Նարեկ Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի՝ Ապարան քաղաքի վերջնամասում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին ու մխրճվել դրանց մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանց կյանքին վտանգ չի սպառնում: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումատակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Արման Բաղդասարյանի գլխավորությամբ:
 
Տարածքը պարեկները սահմանազատել են: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: 

Վթարի ամսին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Փրկարարները, ապա նրանց միացած՝ ճանապարհը սպասարկող ճանշինականները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել երկաթե արգելապատնեշի միջից: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով դեպքի վայրից հեռացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Արագածոտնի պարեկներն ու Ապարանի ոստիկանները պարզում են այդ տեղեկությունը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր