211652_close_icon
views-count2288 դիտում article-date 23:37 26-01-2022

«Բարսայում» տեսնում եմ պայծառ ապագա. Գարի Լինեկեր

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Գարի Լինեկերն անդրադարձել է կատալոնական ակումբում առկա իրավիճակին և մարզիչ Չավիին:
 
«Նշմարվում է խաղաոճ: Չավիի անհատականությունն իր դրոշմն է թողում թիմի վրա:
 
Չավին մեծ հեղինակություն ունի, խաղն ընկալելու հսկայական փորձ: Մնացած ֆուտբոլիստներն ասում էին, որ ի դեմս նրա տեսնում են թոփ-մարզչի: Մենք բոլորս գիտենք, թե որքան բարդ է այժմ «Բարսելոնայում»:
 
Սակայն «Բարսան» ունի երիտասարդ խաղացողների յուրահատուկ խումբ: Չավին նրանց կողքին է լինելու, որպեսզի աճեցնի, ուղղորդի և օգնի: Դա իդեալական տարբերակ է:
 
Փաստ չէ, որ սա ավտոմատ կհանգեցնի արագ հաջողության, քանի որ խաղացողները շատ երիտասարդ են: Սակայն, չնայած նրան, որ սա «Բարսելոնայի» համար բարդ շրջան է և հավանաբար, այդպես կշարունակվի մի տարի, կամ մոտավորապես այդքան, ես տեսնում եմ պայծառ ապագա», ասել է Լինեկերը:

Նմանատիպ նյութեր