Գարի Լինեկեր. Կոմպանիի գոլը պետք է ճանաչվի մրցաշրջանի լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը «Լեսթերի» նկատմամբ (1:0) և Վենսան Կոմպանիի հաղթական գոլը:
«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, մրցաշրջանի լավագույն գոլի մրցանակը պետք է շնորհվի Վենսան Կոմպանիին: Այս ֆենոմենալ մրցաշրջանի ֆանտաստիկ պահն էր:
Ապշելու բան է, թե ինչպես են այս երկու թիմերը՝ «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» շարունակում հաղթել: Ինչպե՞ս կարելի է 37 խաղում 94 միավոր վաստակել և չգլխավորել աղյուսակը», գրել է Լինեկերն իր թվիթերում:
Այս հաղթանակի շնորհիվ «Սիթին» նորից ստանձնեց առաջատարի դիրքը ԱՊԼ-ում՝ 95 միավորով: Վերջին տուրում «Բրայթոնին» հաղթելու դեպքում Գվարդիոլայի թիմը երկրորդ անգամ անընդմեջ չեմպիոն կդառնա: