Ռունին մեծագույն ֆուտբոլիստ է. Գարի Լինեկեր
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը բարձր է գնահատել Անգլիայի հավաքականի ներկայիս ավագ Ուեյն Ռունիի արժանիքները:
«Անկասկած, Ռունին մեծագույն ֆուտբոլիստ է: Այո, տարբեր պատճառներով նրան դեռ չի հաջողվել իրեն լավագույն կողմերով դրսևորել միջազգային խոշոր մրցաշարերում: Դրա գլխավորը պատճառը այն է, որ Ռունի մրցաշարերին հազվադեպ մոտեցել է իր լավագույն մարզավիճակով: Նա ազգային թիմի կազմում 40 գոլ է խփել, և հանդիսանում է հանճարեղ, ունիվերսալ ֆուտբոլիստ: Ռունին ի զորու է իր հետևից տանել Անգլիայի հավաքականին »,- Լինեկերի խոսքերը մեջբերում է BBC-ն: