Պետք է չէ ձևացնել, որ Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է. Գարի Լինեկեր
Անգլիական ֆուտբոլի լեգենդ, ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Լիվերպուլ» - «Ռեալ» (0:3) խաղից հետո հայտարարել է, որ անգլիական ֆուտբոլը գերագնահատված է:
«Մենք պետք է դադարեք ձևացնել, որ Պրեմիեր լիգան աշխարհի ուժեղագույն առաջնությունն է: Միգուցե ամենադիտարժանն է, սակայն իսպանական առաջնությունը ավելի ուժեղ է:
Վերջին 10 տարվա ընթացքում իսպանական թիմերը 6 անգամ հաղթել են Եվրոպայի լիգայի, իսկ 3 անգամ Չեմպիոնների լիգայի խաղարկություններում»,- իր Twitter-ի պաշտոնական էջում գրել է Գարի Լինեկերը: