Ավտովթար Երևանում բախվել են Mercedes-ն ու Toyota Camry-ն. վերջինս էլ հայտնվել է կլինիկայի և դեղատան տարածքում, վերջիններիս պատճառելով նյութական վնաս.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30–ի սահմաններում Արցախի-Գարեգին Նժդեհ-Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Արսեն Պողոսյանի վարած Toyota Camry մակնիշի և Երևանի բնակիչ, 43-ամյա Ալիկ Ղամբարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դեղատան և բժշկական կենտրոնի պատուհանին, վնասել այն, ինչի հետևանքով նշված կենտրոնին պատճառվել է նյութական վնաս:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ:
Տեղում վթարի վայրը սահմանազատել և աշխատանքներ են կատարել պարեկներ Դավիթ Առաքելյանն ու Տարոն Ներսիսյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի