ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել կանաչ գազոնում և կոտրել գովազդային ցուցանակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա–Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են 25-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Kia Optima» մակնիշի և 19-ամյա Արթուր Ս․-ի վարած «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով «Lexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հայտնվել կանաչ սիզամարգում՝ հարվածելով ու կոտրելով գովազդային ցուցանակը և դրա մոտ կայանված ինքնագլորը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել վթարը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։