211652_close_icon
views-count5686 դիտում article-date 23:05 14-03-2026

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով կադրային փոփոխություններ ու նշանակումներ են տեղի ունեցել Պարեկային ծառայությունում․ Երևանի ՊԾ գունդը նոր հրամանատար ունի

Այսօր՝ մարտի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններում կադրային փոփոխություններ և նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ով Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով ազատվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնից։

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արսեն Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ, ով ՆԳ  նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնից։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Դավիթ Նիկողոսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար, ով Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով ազատվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Լևոն Մանուկյանը նշանակվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ, ազատվելով ՊԾ Երևան քաղաքի գնդի ծառայության գծով հրամանատարի տեղակալի պաշտոնից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր