211652_close_icon
views-count42034 դիտում article-date 11:33 10-12-2025

Երևանում՝ Բագրևանդ թաղամասում, հերթական ավտոմեքենան են թալանել՝ տուժողին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս, իսկ տարածքի միլպետը թաղապետի մոտ գլուխ էր գովում, թե իմ տարածքում գողություններ չկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07:30-ից 08:00-ի սահմաններում Շեվրոլե վոլտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը գիշերը մեքենան կայանել է Բագրևանդի՝ իր բնակության վայրի շենքի ավտոկայանատեղիում, աշխատանքի մեկնելիս նկատել է, որ ավտոմեքենան թալանել են:
 
Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են ավտոմեքենայի առջևի շիթը, լուսարձակները, երեսպատվածքը (աբլիցովկա) և մի քանի այլ մասեր:

Տականքը կամ տականքները իրենց հետ տարել են նաև առջևի համարանիշը: 

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել հերթապահ քննիչն ու փորձաքրեագետը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա ավտոմեքենայի թալանման առաջին դեպքը չէ Նոր Նորքում և տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ, ամեն անգամ ժամանում են դեպքի վայր, խոստանում, թե իրենք կբացահայտեն հանցագործությունը ու կհայտնաբերեն գողերին ու գողոնը, բայց այդ ամենը սին խոստումներ են:
 
Իսկ գողությունները ոչ միայն ավելանում, այլ նաև ավելի են մտահոգում Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներին, իսկ օրեր առաջ էլ Նոր Նորքի պարոն միլպետը երբ հանդիպում է ունեցել Նոր Նորքի թաղապետ Մարատ Սևոյանի հետ, կուրծք ծեծելով ասում էր, թե Նոր Նորքում գողություններ, կարելի է ասել, տեղի չեն ունենում, մինչդեռ մի քանի օր անց հերթական ավտոմեքենան են թալանում Նոր Նորքում:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տուժողին պատճառվել է մոտ 1 միլիոն 500 հազար դրամ: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր