Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Երևանի թիվ 39 մանկապարտեզում. կա համաճարակի վտանգ. պատճառը 1 ամսից ավելի դիտահորերից դուրս թափվող կեղտաջրերն են․ հոտն էլ զգացվում է մի քանի հարյուր մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Վերջերս Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մայրաքաղաքի մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 տոկոսով, ինչը մանկապարտեզների աշխատակիցները ուրախությամբ ընդունեցին։ Բայց արի ու տես, որ մայրաքաղաքում կան մանկապարտեզներ, որտեղ երևի քարե դարը ավելի հարմարավետ է, քան 21-րդ դարը։
Այսօր՝ մարտի 13-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աջափնյակ վարչական շրջանում գործող թիվ 39 նախադպրոցական ուսումնական հաստատությունում (մանկապարտեզ) տիրում է բառի բուն իմաստով հակասանիտարական, հակահիգիենիկ վիճակ։
Ըստ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների՝ մեկ ամիս է դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը ու կեղտը հոսում են մանկապարտեզի տարածքով՝ հասնելով մինչև Մարգարյան ու Բաշինջաղյան փողոցներ։ Կեղտաջրերը անցնում են նույնիսկ ճաշարանի մոտով ու պատկերացնել կարելի է, թե երեխաները այդ հոտին ինչպես են սնվում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով ծնողներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին ուղղում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին՝ ասելով.
«21-րդ դարում ենք ապրում ու էս տեսակ անմարդկային վերաբերմունք ենք տեսնում «Վեոլիա ջուր» ընկերության կողմից մեր երեխաների նկատմամբ։ Մի ամիս է՝ ամեն օր զանգահարում ենք քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա ջուր», Աջափնյակի թաղապետարան, մի ամիս է՝ մատների վրա խաղացնում են։
Պատկերացնո՞ւմ եք, էս պայմաններում երեխաները հաճախեն մանկապարտեզ ու էս հոտին սնվեն։ Էդ պաշտոնյաները իրենց երեխաներին կբերեի՞ն էս մանկապարտեզ, իհարկե՝ ոչ։ Էլ չենք ասում, որ մանկապարտեզ մտնում ես, երանի ես տալիս քարե դարին»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը մի քանի օր է կարելի է ասել «Ավարայրի ճակատամարտ» է տալիս «Վեոլիա ջրի» չինովնիկների հետ, փաստերով ու փաստաթղթերով համոզում է, որ «Վեոլիա ջուրը» ցուցաբերում է անտարբերություն և խնդիրը պետք է լուծի հենց «Վեոլիա ջուրը»։ Ոչ քաղաքապետարանը, ոչ թաղապետարանը ոչ մի անելիք չունեն։ Եվ ծնողները պետք է լավ իմանան, ու իրենց բողոքի սլաքներն ու «քաղցր խոսքերը» ուղղեն «Վեոլիա ջրին»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։