22079 դիտում
13:34 25-04-2021
Ավտովթար Երևանում. բախվել են Toyota Sienta-ն ու Toyota Camry-ն. վերջինս էլ մասամբ հայտնվել է թոնրատան տարածքում. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Գյուլբենկյան–Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry և Toyota Sienta մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի որոնցից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Հրանտ Աբրահամյանն ու Վարդան Գրիգորյանը:
Բախման հետևանքով Toyota Camry-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել թոնրատան տարածքում, կոտրերով պատն ու ապակիները:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել թոնրատան աշխատակիցները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի Ինշունարս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+