Վանդալիզմ՝ Կոտայքի մարզում․ «Արգել ՀԷԿ»-ի մոտով անցնող կոյուղատարից կեղտաջրերը լցվում են Հրազդան գետը. տիրում է գարշահոտ վիճակ, կենդանական աշխարհն ու բնությունն էլ ոչնչանում են. պատասխանատուները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը մեծ թվով քաղաքացիներից ահազանգեր է ստանում, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, ասելով՝ որտե՞ղ են ձեր կառույցների պատասխանատուները, երբ մի քանի տարի է բնության հերը կամ միտումնավոր, կամ միամտաբար անիծում են, Կոտայքի մարզի «Արգել ՀԷԿ»-ի հարեանությամբ հոսող Հրազդան գետը ապականվում է բառի բուն իմաստով։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, չգիտես որ դատարկագլխի, բնության արժեքը չիմացողի կամ չիմացողների պատճառով դեռ սովետական տարիներից Հրազդան գետի այդ հատվածով անցնող կոյուղատարի փականի կամ վնասման, կամ փչանալու հետևանքով կեղտաջուրը ամբողջությամբ լցվում է գետը ու ողջ տարածքում ոչ միայն գարշահոտ է, այլ նաև կեղտի տիղմ է առաջացել։
Բնակիչները ամենավերջին խոսքերն էին ուղղում պատասխանատուների հասցեին՝ ասելով, որ եթե օրերի, նույնիսկ ժամերի ընթացքում չվերացնեն այս ստորությունը, որը կատարվում է բնության նկատմամբ, ապա իրենք դիմելու են ամենակտրուկ միջոցների։ Ով էր տեսել 21-րդ դարում նման արհամարհական վերաբերմունք բնության նկատմամբ, երբ ամբողջ աշխարհը պայքարում է անգամ, որպեսզի մեկ աղտոտված ջուր կամ աղբ չհայտնվի գետերում, լճերում, ծովերում, իսկ մեզ մոտ՝ Կոտայքի մարզում, նման դաժամ վերաբերմունք, որ կատարվում է բնության նկատմամբ, ոչ ոք չի ուզում դրա դեմն առնել։
Ֆոտոլրագրողը հենց տեղից դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին, որպեսզի շտապ միջոցներ ձեռնարկեն, հայտնաբերեն այս վանդալիզմի հեղինակին կամ հեղինակներին, ենթարկեն խոշոր չափի վարչական պատասխանատվության ու պարտավորեցնեն խնդիրը վերացնել կարճ ժամանակում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։