Արտառոց դեպք՝ Երևանում․ 15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն և պատճառել ֆիզիկական ցավ
Մարտի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է ահազանգել Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Ա․-ն և հայտնել, որ մարտի 2-ին՝ ժամը 19։30-ից 20։30-ն ընկած ժամանակահատվածում Թումանյան 2 հասցեում իր ծանոթ Է․-ն, Ա․-ն և Ա․-ն վիճաբանության ընթացքում ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են Արարատի մարզի բնակիչներ 14-ամյա Ա․ Հ․-ն, 15-ամյա Ա․ Մ․-ն և Երևանի բնակիչ 16-ամյա Է․ Մ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։