211652_close_icon
views-count2005 դիտում article-date 14:43 15-03-2026

Ավտովթար Կոտայքի մարզում․ Արզնիի խճուղու սկզբնամասում բախվել են 2 «Kia»-ները․ վիրավորներին առաջին օգնության են հասել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու Աբովյանի շտապօգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Նոր Հաճնից դեպի Բալահովիտ քաղաք տանող ճանապարհին՝ Արզնիի խճուղու սկզբնամասում, բախվել են 2 «Kia» մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Ջեմմա Ավագյանն ու Աշոտ Բադալյանը և օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներից 2-ին նախ տեղում օգնություն են ցուցաբերել, ապա մեկին տեղափոխել հիվանդանոց, իսկ մյուսը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն պարեկները, ապա դեպքի վայր են ժամանել գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանը և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր