211652_close_icon
views-count33749 դիտում article-date 11:59 14-03-2026

Արագածոտնի մարզում ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելով հողաթմբին. վարորդին օգնության են հասել Օֆֆ ռոադ մեկնող արշավորդնները՝ օգտագործելով հատուկ ճոպաններ․ պարեկները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 14-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահր «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 49 կմ հատվածում ճանապարհի ձնհալի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ բախվելով հողաթմբի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդին օգնության են հասել քաղաքացիները, ովքեր հատուկ ավտոմեքենաներով, օգտագործելով ճոպաններ, ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ վայր։

40 րոպե քաղաքացիները օգնում էին վարորդին։ Այդ ընթացքում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակից ոչ մի պարեկ չկար, որպեսզի պահպանեն երթևեկության անվտանգությունը, մինչև քաղաքացիները ավտոմեքենան դուրս բերեին դաշտից։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր