32354 դիտում
19:58 21-01-2022
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու «07»-ը, կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Թալին-Արմավիր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Հրաչյա Ա-ի վարած Mercedes մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արա Ի-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արա Ին-ն, նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 59-ամյա Ալվարդ Ի-ն և Հրաչյա Ա-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ, 65-ամյա Սուսաննա Ա-ն, 81-ամյա Վազգանուշ Ծ-ն և Արմավիրի մարզի բնակիչ՝ 73-ամյա Ցողիկ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանի կողմից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով տեսուչ Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+